Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

ՈՒզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա

ՈՒզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա
05.05.2025 | 11:05

«Մենք բոլորս մեղավոր ենք» ձևակերպումը, 2020-ի նոյեմբերից սկսած, ակտիվ տարածվում է հանրության մեջ, փորձելով մարդկանց համոզել, թե Արցախի հանձնման մեղավորը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ ժողովուրդը և նրա յուրաքանչյուր անդամ՝ իր գործած մեծ ու փոքր սխալներով։

Այլ կերպ ասած՝ այնպես են անում, ասենք, Սյունիքի Տանձավեր գյուղի հասարակ բնակիչը մտածի, որ անտառից իր թաքուն կտրած ծառի պատճառով է հանձնվել Արցախը։

Ոչ ոք, իհարկե, անթերի չէ, բայց պետք է հասկանալ ու հստակեցնել, թե մարդկանց գործած սխալները ինչ հետևանքներ են ունեցել։ Ավելի հստակ՝ եթե բոլորս մեղավոր ենք, ապա ինչի՞ համար ենք մեղավոր։ Եթե ունենայինք հզոր տնտեսություն ու հզոր բանակ, բայց Նիկոլը էլի Ալիևի հետ պայմանավորվեր հանձնել Արցախը, արդյո՞ք չէր հանձնի։ Իհարկե, կհանձներ՝ իր ուզած փաթեթավորմամբ։

Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրի գործած մեծ կամ փոքր սխալը հայրենիքի դավաճանության ու Արցախի հանձնման պատճառ չէ։ Պարզապես, Նիկոլն ուզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ